• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 12:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:26, 18 Օգոստոս 2015

Դավութօղլուի և Բահչելիի միջև կոալիցիայի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել

Դավութօղլուի և Բահչելիի միջև կոալիցիայի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել

Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  առաջնորդ Ահմեթ Դավութօղլուի և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հանդիպումը:

Թուրքական «Bugun» պարբերականի համաձայն՝  շուրջ 2.5 ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կուսակցությունների միջև հնարավոր կոալիցիայի ստեղծման կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանները:

Դավութօղլուի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիքը, իսկ Բահչելիի կողմից հանդիպմանը ներկա է եղել ԱՇԿ մամուլի խոսնակ Սեմիհ Յալչընը:

Հանդիպումից հետո Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես ընդգծել է, թե հանդիպումից պարզ է դարձել, որ  ԱՇԿ-ի հետ կոալիցիա ստեղծելու համար որևէ հիմք չկա:

«Բահչելին շատ պարզ և ազնվորեն հայտարարեց, որ իրենք հնարավոր չեն համարում ԱԶԿ-ի հետ որևէ հարցում կոալիցիա ստեղծելու հավանականությունը: ԱՇԿ-ն, ԱԶԿ-ի հետ կոալիցիա ստեղծել չի ցանկանում, ընտրությունների համար կարճաժամկետ խորհրդարան կազմել չի ցանկանում, նաև չի աջակցելու փոքրամասնական խորհրդարանի ստեղծմանը, իսկ  արտահերթ ընտրությունների համար հրավիրվելիք նիստի ժամանակ չի աջակցելու արտահերթ ընտրություններին»:

Դավութօղլուն նշել է նաև, որ Բահչելիի այս հայտարարույունները ոչ թե իրենց զրույցի արդյունքն են, այլ ԱՇԿ-ի առաջնորդը պարզապես իրեն հայտնել է նախապես կայացված որոշումը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք մեկ ամսից ավելի ժամանակահատվածում կառավարություն ձևավորել չկարողացած  Դավութօղլուն չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից,  վարչապետը պատասխանել է. «Ես կխորհրդակցեմ նախագահի հետ: Իհարկե, եթե անհրաժեշտություն լինի, կհրաժարվեմ իմ պաշտոնից»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}