• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 12:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:50, 20 Օգոստոս 2015

Իրանցի նախարարը դատապարտում է Անկարայի քաղաքականությունը

Իրանցի նախարարը դատապարտում է Անկարայի քաղաքականությունը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ներքին գործերի նախարար Աբդուրրիզա Ռահմանի Ֆազլին քննադատել է Անկարայի վարած քաղաքականությունը Սիրիայի և քրդերի նկատմամբ:

Թուրքական «Islahhaber» լրատվական կայքի հաղորդմամբ` Ֆազլին, նշելով, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, ասել է. «Սիրիայի հարցում թուրքական պետության վարած քաղաքականության և ԻՊ-ին աջակցելու պատճառով Թուրքիայի սահմաններում խառնաշփոթություն կա, քրդերը վերածվել են Անկարայի համար սպառնալիքի: Սահմանում քրդերը Անկարային բացահայտորեն լարվածության մեջ են պահում»:

Հայտարարելով վերոնշյալ հարցում Իրանի դրսևորած անկողմնակալ քաղաքականության մասին՝ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ինքը  որոշում կայացնի  ներքին խնդիրների հարցում:

Ֆազլին «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինված պայքարը որակել է որպես «քրդերի և թուրքական պետության պատերազմ»:

Թուրքական աղբյուրը իրանցի նախարարի հայտարարությունը դիտում է որպես «Թուրքիայի դեմ տարվող սև քարոզչություն»: Ընդգծում է այն հանգամանքը, որ  Իրանում այժմ չկա ոչ մի սունի դավանանքի մահմեդական նախարար: Նույնիսկ քրդերով բնակեցված Իրանի նահանգներում ղեկավարության մեջ ընտրվում են հիմնականում այն քրդերը, որոնք սունի չեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}