Քաղաքական07:02, 20 Օգոստոս 2015
Թուրքիայում մեջլիսի հավանական արտահերթ ընտրությունների օրը նոյեմբերի 1-ն է լինելու
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (ԲԸԽ-YSK) որոշում է կայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) hավանական արտահերթ ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացնելու մասին:
Ըստ թուրքական «Akşam» պարբերականի` ԲԸԽ-ն արտահերթ ընտրության օրվա մասին քննարկումները սկսել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն ելույթից անմիջապես հետո, երբ վերջինս մեծ էր համարել արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը:
Թուրքիայի սահմանադրությամբ համաձայն` 45 օրվա ընթացքում կառավարություն չձևավորվելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին երկրի նախագահի կողմից որոշում ընդունելու դեպքում դրանք անցկացվում են 90 օր հետո առաջին կիրակի օրը:
Այսպիսով Թուրքիայի ԲԸԽ-ն իր իրավասության շրջանակներում մեկ ամսով կրճատել է կառավարություն չձևավորվելուց հետո մինչև արտահերթ ընտրություններն ընկած 90-օրյա ժամկետը:
Նշվում է, որ այս որոշումը վերջնական է և փոփոխման ենթակա չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |