Տարածաշրջան07:47, 21 Օգոստոս 2015
Թուրքական օդուժը նորից ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին

Թուրքական բանակի օդուժը ռմբակոծել է թուրք-իրաքյան սահմանի մոտ գտվող Քարաչալը բնակավայրում տեղակայված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները:
Թուրքական «kamuhaberim»-ը, հղում անելով «Milliyet» թերթի կայքին, նշում է, որ ռազմաճամբարները ռմբահարած թուրքական F-16 մարտական կործանիչները օդ են բարձրացել ռազմաօդային ուժերի Դիարբեքիրի ռազմաբազայից:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ մեկ ժամ տևած օդային ռմբակոծության հետևանքով ՔԲԿ-ին պատկանող թաքստոցները և քարանձավները քարուքանդ են եղել ու դարձել անպիտան օգտագործման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական օդուժը բացի Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերին հարվածներ հասցնելուց բացի, ռմբակոծել էր նաև Իրաքի Քանդիլ լեռան տարածքում գտնվող ՔԲԿ-ի գլխավոր ռազմաճամբարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |