Տնտեսական09:11, 22 Օգոստոս 2015
Գերմանական BMW-ն ներդրումներ կանի Թուրքիայում

Ավտոարտադրության համաշխարհային հսկա գերմանական BMW ընկերությունը պատրաստվում է ներդրումներ կատարել Թուրքիայում:
Թուրքական «Milliyet» պարբերականի համաձայն՝ BMW-ի ներկայացուցիչներն վերջին շրջանում արդեն երեք անգամ մեկնել են Թուրքիա՝ Սաքարիայի շրջանում հարմար հողատարածքներ աչքի անցկացնելու, ինչպես նաև՝ տեղական ընկերությունների հետ համաձայնություններ ձեռք բերելու նպատակով:
Մասնավորապես նշվում է, որ BMW-ի աշխատակիցները լուրջ բանակցություններ են վարում՝ Սաքարիայում գտնվող շուրջ 650 հազար քառակուսի մետր տարածքի ձեռքբերման համար:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ իր ծրագրերի իրագործման նպատակով բավարիական այս ընկերությունը համագործակցում է նաև որոշ թուրքական խորհրդատվական ընկերությունների հետ:
Նույն աղբյուրի համաձայն՝ BMW-ն պատրաստվում է սկզբնական շրջանում Թուրքիայում լոգիստիկ կենտրոն ստեղծել , իսկ առաջիկա տարիների ընթացքում հիմք դնել նաև ավտոարտադրությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |