Քաղաքական10:47, 24 Օգոստոս 2015
Դիարբեքիրում ձերբակալվել են ինքնիշխանություն հայտարարած քաղաքական գործիչները
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ձերբակալվել են մի շարք ՏԻՄ ներկայացուցիչներ՝ օրեր առաջ Դիարբեքիրում և նրա վարչական կազմի մեջ մտնող Սիլվան ավանում ինքնիշխանություն հռչակելու մեղադրանքով:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի տեղեկության համաձայն՝ ձերբակալվածների թվում են Դիարբեքիրի Սուր շրջանի ՏԻՄ համանախագահներ Սեյիդ Նարինը, Ֆաթմա Շըք Բարութը, Ալի Ռըզա Չիչեքը, Սիլվանի ՏԻՄ համանախագահ Յուքսել Բոդակչըն և Կանանց ակադեմիայի աշխատակից Գյունեշ Օլմեզը:
Ավելի վաղ ձերբակալված Հասան Ըրմաքն ու Աբդուլնեսիմ Բարանը ազատ են արձակվել: Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 19-ին իրականացված գործողության ժամանակ կալանավորված գործիչները օգոստոսի 23-ին դատարանի կայացրած որոշմամբ ազատազրկվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |