• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:13, 24 Օգոստոս 2015

Թուրքիայում ժամանակավոր կառավարությունը կարող է ձևավորվել առանց քրդամետ կուսակցության

Թուրքիայում ժամանակավոր կառավարությունը կարող է ձևավորվել առանց քրդամետ կուսակցության

Թուրքիայում ժամանակավոր կառավարությունը կարող է կազմավորվել` առանց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մասնակցության: Այս մասին տեղեկացնում է թուրքական « t24» լրատվական կայքը:

Չնայած ԺԴԿ-ն համաձայնություն էր տվել մասնակցել ժամանակավոր կառավարության ձևավորմանը, որտեղ ստանալու է 3 նախարարական պորտֆեյլ, սակայն խնդիրներ են ծագել նախարարների անունների շուրջ, քանի որ քրդամետ կուսակցությունն ինքն է ցանկանում առաջադրել իր նախարարներին:

Աղբյուրը նշում է, որ Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն, վարչապետի կողմից կուսակցություններին առաջարկված նախարարների թեկնածությունները հավանության չարժանանալու կամ էլ կուսակցությունների կողմից իրենց անդամներին հետ կանչելու դեպքում, նախարար կնշանակվեն անկախ քաղաքական գործիչներ (մեջլիսի պատգամավորներ և պատգամավոր չհանդիսացողներ):

Հետևաբար, եթե Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի առաջարկած ԺԴԿ-ի 3 պատգամավորները կուսակցության կողմից  չհաստատվեն, կամ էլ ընտրված նախարարությունները հավանության չարժանանան, ապա դրանք կփոխանցվեն անկախ գործիչների:

Թուրքիայում հունիսի 7-ին տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում որևէ կուսակցություն միանձնյա կառավարություն կազմելու իրավունք չստացավ: Թուրքիայի սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում կոալիցիոն կառավարություն կազմելու փորձերը ձախողվեցին, ինչի արդյունքում անցկացվելու են վաղաժամ ընտրություններ:

Ժամանակավոր կառավարությունը, որը  պետք է գործի մինչև վաղաժամ ընտրությունների անցկացումը, պետք է կազմված լիներ խորհրդարան անցած 4 քաղաքական կուսակցությունների («Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP), «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP), «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչներից: Սակայն «ԱՇԿ»-ն և «ԺՀԿ»-ն հրաժարվել են մաս կազմել ժամանակավոր կառավարությանը:  Այս պարագայում ընտրությունների արդյունքներով «ԺՀԿ»-ին և «ԱՇԿ»-ին բաժին ընկնող համապատասխանաբար 6 և 3 նախարարական մանդատները պետք է ստանձնեն 9 անկախ քաղաքական գործիչներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}