• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:50, 27 Օգոստոս 2015

Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Վան, Գազիանթեփ և Թունջելի նահանգներում

Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Վան, Գազիանթեփ և Թունջելի նահանգներում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի`Վան, Գազիանթեփ, Թունջելի նահանգներում: Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի`ընդհանուր առմամբ հարձակման հետևանքով վիրավորվել է 6 հոգի, զոհեր չկան:

Նշվում է, որ Վանի Հաջբեքիր թաղամասի Բայըրլը փողոցում, ՔԲԿ-ի զինյալները հարձակվել են փողոց մտած զրահապատ ոստիկանական մեքենայի վրա: Տեղի ունեցած բախման հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Թուրք ոստիկանությունը զինյալների հայտնաբերելու նպատակով տարածքում լայնամաշտաբ օպերացիա է սկսել:
Թունջելիում, չնայած նրան, որ ՔԲԿ-ականները հարձակվել էին զինվորական պահակետի վրա, այնուամենայնիվ զոհեր և վիրավորներ չեն եղել` ոչ քրդական, ոչ էլ թուրքական կողմից:

Իսկ  Բինգյոլ քաղաքի Քըղը շրջանում նրանք ևս հարձակումներ են իրականացրել, սակայն հանդիպելով թուրքական ոստիկանության դիմադրությանը, փախուստի են դիմել դեպի տեղի անտառները: Նրանց հայտնաբերելու համար, թուրքական ոստիկանությունը գործի է դրել օդուժ:

Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 4 հոգի, որից մեկը թեթև վնասվածք է ստացել: Իսկ մյուս 3-ին տեղափոխել են Բինգյոլի հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Գազիանթեփում  քուրդ զինյալները հարձակվել էն տեղի Օջաքլար թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա: Բախման ժամանակ զոհեր և վիրավորներ չեն եղել: Զինյալները դեպքի վայրից ավտոբոսուսով փախուստի են դիմել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}