• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:10, 31 Օգոստոս 2015

«Իսլամական Պետությունը» սեփական ոսկեդրամն է հատել

«Իսլամական Պետությունը» սեփական ոսկեդրամն է հատել

«Իսլամական պետություն» (ԻՊ - İŞİD) ահաբեկչական խմբավորումը սեփական ոսկեդրամն է հատել, որն այսուհետ կիրառվելու է ԻՊ-ի տիրապետության տակ եղած բոլոր տարածքներում: Ըստ թուրքական «Canlihaber.com» լրատվակայքի՝ Սիրիայի և Իրաքի մեծ մասին տիրացած և իր վայրագություններով պարբերաբար աշխարհը ցնցող ԻՊ-ը սեփական դինարն է թողարկել, ինչի վերաբերյալ ինտերնետում հատուկ տեսանյութ է տարածվել: Տեսանյութում երևում է, որ ԻՊ-ի նոր ոսկեդրամները իրենց տեսքով նման են Մուհամմեդի ժամանակաշրջանում օգտագործվող դինարներին : Տեսանյութում նաև տեղ են գտել կադրեր 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի երկվորյակ աշտարակների նկատմամբ «Ալ Քաիդայի» իրականացրած ահաբեկչությունից: Շուրջ 55 րոպեանոց տեսագրությունում օգտագործվել են  արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն և այլ լեզուներով ենթագրեր:

ԻՊ-ի տարածած տեսագրությունում անդրադարձ է կատարվում ոսկու առանձնահատկություններին, նաև նշվում է, որ Ամերիկան «իր բռի մեջ է հավաքել» Միջին Արևելքի բոլոր նավթարդյունահանող երկրներին և նավթը վաճառում է ԱՄՆ դոլարով, իսկ եթե նավթի դոլարով վաճառքը դադարեցվի, ԱՄՆ–ը կսնանկանա:  Տեսանյութում նույնիսկ առաջ է քաշվել այն պնդումը, թե ԱՄՆ-ն արդեն սնանկացած է և միայն այս երկրների շնորհիվ է կարողանում գոյատևել:

ԻՊ-ը նշում է, որ իրական արժեքային չափանիշը ոսկին է և որ արդեն իսկ արգելված է նավթի վաճառքը ամերիկյան դոլարով:

ԻՊ-ի ոսկեդրամի վրա գրված է «Իսլամական պետություն՝ խալիֆայություն մարգարեական ճանապարհի վրա: 5 Դինար»: Մեկ ոսկեդրամը համարժեք է 4.25 գրամ ոսկու: Բացի ոսկյա դինարից ԻՊ-ը թողարկել  է նաև արծաթյա «դիրհեմ» և պղնձե «ֆուլյուս»:

Նշենք, որ անցյալ տարի ԻՊ-ը Իրաքի Մուսուլ քաղաքում 430 000 տոննա ոսկի էր յուրացրել: ԻՊ-ը իր տարածքներում արգելել է նոր ոսկեդրամներից բացի մյուս բոլոր դրամական արժեքների օգտագործումը: Ըստ աղբյուրի՝ ԻՊ-ին ամենից շատ «անհանգստացնող» դրամական միավորը ԱՄՆ դոլարն է:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}