• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:03, 31 Օգոստոս 2015

Քրդամետ կուսակցության համանախագահ. «Ինքնակառավարումը իրավունք է»

Քրդամետ կուսակցության համանախագահ. «Ինքնակառավարումը իրավունք է»

Թուրքիայի խորհրդարանական քրդամետ կուսակցությանը ներկայացուցիչները համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի գլխավորությամբ այցելել են Սիրիայի հետ սահմանակից  Հաքքարի նահանգ: Պատվիրակությունը նահանգի համանուն կենտրոնում հանդիպել է քաղաքի համանախագահի պաշտոնակատար  Սանիյե Օզքանի հետ, որից հետո կուսակցության համանախագահը քաղաքապետարանի շենքի դիմաց իրենց այցի վերաբերյալ հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «haber61» լրատվական կայքը:

Կուսակցության համանախագահը հիշեցրել է, որ օրեր առաջ անարդար և անօրինական կերպով ձերբակալվել են Հաքքարիի համաքաղաքապետերը: Յուքսեքդաղը ասել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում իրականացված ձերբակալությունների վրա աչք չեն փակի: Նա նշել է, որ իրնքնակառավարումը իրավունք է, ասելով. «Վարչական տեսանկյունից մեր քաղաքը կառավարելու մեր ցանկությունն այսօր ռումբերով, փամփուշտներով և  ձերբակալություններով է ընդունվում: Եթե այս երկրում որևէ իրավունքի մասին եք ուզում խոսել, ապա ամենագլխավոր իրավունքը ժողովուրդների ինքնակառավարման իրավունքն է»:

Յուքսեքդաղից հետո ելույթ է ունեցել նաև ԺԴԿ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Վերջինս հիշեցրել է, որ  հարյուր տարի առաջ այդ տարածքներում հայեր և ասորիներ էին ապրում, որոնք նույնպես հավասարություն էին ուզում : «Իմ պապերը հավասարություն էին ուզում: Ուզում էին ապրել իրենց լեզվով և մշակույթով: Ինչ-որ մարդիկ այդ հավասարությունը չուզեցին: Նրանք հայ, ասորի և հույն ժողովուրդների վրա ձեռք բարձրացրեցին:  Այս հողերը ամայացրին: Ասացին, թե քրդերի և թուրքերի հավասարություն է լինելու, բայց չեղավ: Մյուս ազգերի վրա ձեռք բարձրացնողները քրդերի համար էլ հավասարությունը շատ համարեցին:  100 տարվա բռնությունը շարունակվում է: Մենք՝ բոլոր այդ ազգերը հավաքվել ենք ԺԴԿ-ում: Այժմ նրանք վախենում են այդ միասնականությունից»,-ասել է Փայլանը: Նա նաև վստահություն է հայտնել, որ իրենք նոյեմբերի 1-ին (խորհրդրանական վաղաժամ ընտրությունների օրը- խմբ.) ձեռքի ձեռքի տված կքանդեն վախի մթնոլորտը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}