• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:13, 03 Սեպտեմբեր 2015

Դավութօղլուն «գաղնտի» դասիչով շրջաբերական է ուղարկել երկրի նահանգապետարաններին

Դավութօղլուն «գաղնտի» դասիչով շրջաբերական է ուղարկել երկրի նահանգապետարաններին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, վկայակոչելով  հաճախակի դարձած  ահաբեկչական  դեպքերը, երկրի բոլոր 81 նահանգապետարաններին «գաղտնի» դասիչով շրջաբերականներ է ուղարկել:

Համաձայն նշյալ շրջաբերականի՝ Ազգային հետախուզական ծառայությունը (MİT), ոստիկանությունը և ժանդարմերիան պետք է  գործող միությունների, ՀԿ-ների, տեղական մամուլի, կայքերի և սոցկարքերի էջերի վերաբերյալ տեղեկություններ հաղորդեն կառավարությանը կից ստեղծված Վերահսկողության կենտրոնին:

Այս մասին տեղեկացնող թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի կայքը հիշեցրել է, որ նախքան Դավութօղլուի վերոնշյալ  շրջաբերականը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր գյուղապետը պետք է գա ու «խելոք իրենց գավառապետին, ոստիկանության տնօրենին տեղեկացնի, թե որ տանը ով է ապրում»:

Էրդողանի այս հայտարարությունից հետո էլ Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց տեղեկություններ հաղորդող քաղաքացիներին պարգևատրելու մասին:

Դավութօղլուի շրջաբերականի մեջ նշվում է, որ «ահաբեկչական դեպքերի դեմ կատարվող միջոցառումների ազդեցությունը, համապատասխան կառույցների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակով» կառավարությանը կից ստեղծված կառույցի ենթաբաժիններ կստեղծվեն նաև նահանգներում ու շրջաններում: Յուրաքանչյուր նահանգում նահանգապետի գլխավորությամբ կստեղծվի  «Նահանգային անվտանգության և հասարակական կարգի վերահսկողության կենտրոն», որի մեջ կներգրավվեն  նահանգի կայազորի հրամանատարը, գլխավոր դատախազը, ժանդարմերիայի հրամանատարը, ոստիկանության պետը, MİT-ի ներկայացուցիչը  և այլ անձինք՝ ըստ նահանգապետի հայեցողության:

Շրջաններում ստեղծվելու են «Շրջանային անվտանգության և հասարակական կարգի վերահսկողության կենտրոններ» տվյալ շրջանում վերոհիշյալ պետական կառույցները ներկայացնող պաշտոնյանների մասնակցությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}