Քաղաքական10:30, 03 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում ԱԱԽ նիստ է գումարվել. որոշվել է շարունակել PKK-ի դեմ գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախօրեին գումարվել է ազգային անվտանգության խորհրդի (ԱԽԽ) նիստ, որը տևել է շուրջ 6 ժամ:
Ինչպես հայտնում է նախագահականի պաշտոնական կայքը, նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ թուրքական անվտանգության ուժերի կողմից իրականացվող գործողությունները շարունակվելու են:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ չի հանդուրժվելու օրենքից դուրս որևէ կազմակերպություն կամ գործողություն: Այս համատեքստում շեշտվել է նաև «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժում) դեմ իրականացվող պայքարը շարունակելու անհրաժեշտությունը:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անվտանգության ապահովմանը` նշվելով, որ ժողովրդի ազատ ընտրությունն ու տեղաշարժը ապահովելու համար ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |