• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:02, 04 Սեպտեմբեր 2015

Թուրքիայում քննադատել են ԵՄ հարցերով նախարարի՝ Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունը

Թուրքիայում քննադատել են ԵՄ հարցերով նախարարի՝ Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջայի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը քննադատել են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունները: Այս մասին տեղեկացնում է թուրքական "Timetürk" լրատվական կայքը:

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնակատար Ահմեթ Այդընն ասել է, որ մեկ քաղաքական գործչի «անպատասխանատու հայտարարությունը» հիմք ընդունելով, սխալ է այն որպես պետության պաշտոնական մոտեցում ընդունել:

Այդընն ընդգծել է, որ 1915 թվականի վերաբերյալ Թուրքիայի թեզը, դիրքրոշումը հայտնի է: Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի պետությունն իր ավանդույթներն և արտահայտվելու իր սկզբունքներն ունի, իսկ այս հարցում Թուրքիան ունի իր բառապաշարը, որն էլ հիմք պետք է ընդունել:

Նա հիշեցրել է, որ սա ԱԶԿ-ի կառավարությունը չէ, այլ սահմանադրության պահանջով կազմված ժամանակավոր կառավարություն, որի մեջ ընդգրկված քրդամետ կուսակցության ներկայացուցչի խոսքերը պետք է ընդունել որպես «անընդունելի, անպատասխանատու,  անձնական մոտեցում»:

Գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնակատար Էնգին Ալթայը, ժխտելով Հայոց ցեղասպանության փաստն, ասել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցավալի դեպքեր են տեղի ունեցել: Եմ նախարարի հայտարարությանն անդրադառնալով՝ Ալթայն ասել է. «Եթե իրեն թողնենք, մի մարդու սպանությունն էլ կոտորած կասի»: Նա ասել է, որ նախարարի մակարդակով նման հայտարարություն անելը սխալ է և ծանր դրության մեջ է դնում 
Թուրքիային:

Հիշեցնենք, որ  քրդամետ կուսակցությունը ներկայացնող նախարարը, պատասխանելով «Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի» հարցին, ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:

Հայտարարությունը թուրքական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր քննադատության, որից հետո նախարարը  իր վերջին հայտարարության մեջ պարզաբանել էր. «Ես «ցեղասպանություն» արտահայտությունը չեմ օգտագործել: Թուրքիան պետք է առերեսվի անցյալի իրողությունների հետ: Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է: Ցեղասպանություն չեմ ասել , բայց դա կոտորած է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}