Ցեղասպանություն11:40, 04 Սեպտեմբեր 2015
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել: «Gundemkibris.com» լրատվական կայքի համաձայն՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջային ուղղված քննադատություններին և բողոքներին ավելացել է ևս մեկը:
Մասնավորապես, Թուրքիայի Իզմիր նահանգում բնակվող Ջոշքուն Քըլըչ անունով մի քաղաքացի նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացրել: Քըլըչը ասել է, որ Ալի Հայդար Քոնջայի հայտարարությունը «թշնամանք է սերմանում» և «Թուրքիայում տիրող ներկայիս անկայուն իրավիճակում տեղին չէ»:
Մասնավորապես, Թուրքիայի Իզմիր նահանգում բնակվող Ջոշքուն Քըլըչ անունով մի քաղաքացի նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացրել: Քըլըչը ասել է, որ Ալի Հայդար Քոնջայի հայտարարությունը «թշնամանք է սերմանում» և «Թուրքիայում տիրող ներկայիս անկայուն իրավիճակում տեղին չէ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ձևավորված ժամանակավոր կառավարությունում Եվրամիության հարցերով պատասխանատու նախարարի պաշտոնը զբաղեցրած Քոնջան օրերս, պատասխանելով ցեղասպանության վերաբերյալ իրեն ուղղված մի հարցին, ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում»:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |