Տարածաշրջան14:10, 04 Սեպտեմբեր 2015
Վանում քուրդ զինյալները հարձակվել են սահմանային պահակակետի վրա, կան վիրավորներ
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները Վանի նահանգի Բաշքալե շրջանում զինված հարձակում են գործել թուրքական բանակի 6-րդ սահմանային գնդի հրամանատարությանը ենթակա թուրք-իրանական սահմանային պահակակետի վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական «mynet» լրատվամիջոցը, երկարափող զենքերով զինված PKK-ականների հարձակման հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի վաղ նույն Բաշքալե շրջանի Իրանին սահմանամերձ հատվածում քուրդ զինյալների տեղադրած հեռակառավարվող ական էր պայթեցվել, որի հետևանքով 1 թուրք զինվոր էր վիրավորվել: Նշվում է, որ ականը պայթել էր այն ժամանակ, երբ այդ տարածքում թուրք սակրավորները ականազերծման աշխատանքներ էին կատարում: Տարածքում այժմ թուրք ուժայինների կողմից լայնամաշտաբ օպերացիա է իրականացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |