• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:44, 05 Սեպտեմբեր 2015

Անկարան փորձում է բարելավել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Լյուքսեմբուրգի հետ վատացած հարաբերությունները

Անկարան փորձում է բարելավել Հայոց ցեղասպանության  բանաձևի ընդունումից հետո Լյուքսեմբուրգի հետ վատացած հարաբերությունները

Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովին մասնակցելու նպատակով գտնվում է Լյուքսեմբուրգում:

Թուրքական «ulusalajans» լրատվական կայքը հայտնում է, որ Սինիրլիօղլուն առանձնազրույց է ունեցել հյուրընկալող կողմի արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, որոնք վնասվել էին Լյուքսեմբուրքի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո:

Ըստ թուրքական կայքի՝ Լյուքսեմբուրգի արտգորնախարարը հայտնել է, որ Թուրքիան Լյուքսեմբուրգի կարևոր դաշնակիցն է, և խորհրդարանը ոչ մի երկրի չի կարող ցեղասպանության մեջ մեղադրել: Դրա համար, ըստ Ասելբորնի, դատարանի որոշում է հարկավոր:

Ասելբորնը հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար ցանկանում են, որ Թուրքիայի դեսպանը որքան հնարավոր է շուտ վերադառնա իր պաշտոնին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել։   Բանաձևի  ընդունումից հետո Թուրքիան Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Լավենթ Շահինքայայինն խորհրդակցությունների նպատակով կանչել էր Անկարա, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը  գրավոր հայտարարություն էր տարածել, որով մերժում և խստորեն դատապարտում էր ընդունված բանաձևը` այն համարելով «պատմական իրականության հետ կապ չունեցող և անարդար» որոշում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}