• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:32, 07 Սեպտեմբեր 2015

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներքին բախումների մասին. «Ունենք զոհեր ու վիրավորներ»

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներքին բախումների մասին. «Ունենք զոհեր ու վիրավորներ»

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ: Ըստ BBC –ի թուրքական ծառայության՝ հայտարարությունում մասնավորապես ասված է. «2015թ. սեպտեմբերի 6-ին Դաղլըջա- Յուքսեքօվա ճանապարհի վերաբացման նպատակով իրականացվող գործողության շրջանակներում վնասազերծվել են 3 ինքնաշեն պայթուցիկներ: Գործողության ընթացքում նախապես ականապատված ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վնասվել են երկու զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ ունենք:

Տարածք բերված 2-ական F- 16 և  F-4 ռազմական ինքնաթիռների օգնությամբ ռմբակոծվել են անջատողական ահաբեկչական խմբավորմանը պատկանող 13 թիրախ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ գործողությունը վճառական քայլերով շարունակվում է»:

Տարբեր աղբյուրիների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է 15-16 թուրք զինվոր:

Նշվում է , որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Քոնիայում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հոլլանդիա-Թուրքիա խաղը դիտելու ժամանակ, ստանալով Դաղլըջայի դեպքերի մասին  լուրը, վաղաժամ վերադարձել է Անկարա և անվտանգության խորհուրդ հրավիրել: Նիստը, որին մասնակցել են անվտանգության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, տևել է 2 ժամ:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մի հեռուստահաղորդման շրջանակներում Դաղլըջայում տեղի ունեցածի վերաբերյալ նշել է, որ զրահամեքենաներ են պայթեցվել, ինչի հետևանքով քուրդ զինյալների հանդեպ այժմ օդային զինուժի միջոցով գործողություններ են իրականացվում և դրանք շարունակվելու են՝ չնայած վատ եղանակային պայմաններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}