Տարածաշրջան10:15, 07 Սեպտեմբեր 2015
Թուրքիա. Դաղլըջայում տեղի ունեցած բախման ընթացքում 21 թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի Հաքքարիի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում նախօրեին տեղի ունեցած թուրք -քրդական բախումների ընթացքում մեծ թվով թուրք զինվորներ են զոհվել:
Չնայած վերոնշյալ իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարութան մեջ զոհերի թիվը չի նշվում, սակայն թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` ըստ հավաստի աղբյուրների դեպքերի ընթացքում սպանվել է առնվազն 21 թուրք զինվոր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |