• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 12:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:30, 07 Սեպտեմբեր 2015

Իշխանական «Sabah» թերթը մեղադրում է ընդդիմադիր գործիչներին ՔԲԿ-ին թողած` Էրդողանին քննադատելու համար

Իշխանական «Sabah» թերթը մեղադրում է ընդդիմադիր գործիչներին ՔԲԿ-ին թողած` Էրդողանին քննադատելու համար

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ  Քեմալ Քըլըչդարօղլուն և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը արձագանքել են Հաքքարի նահանգում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով ըստ որոշ աղբյուրների, զոհվել է 21 թուրք զինվոր: Նրանք երկուսն էլ քննադատել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` «երկիրը արյան ծովի վերածելու համար»:

Այս մասին գրում է իշխանամետ «Sabah» պարբերականը «Ոչ թե «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ), այլ Էրդողանին քննադատեցին» վերնագրով հրապարակման մեջ:

Քըլըչդարօղլուն «Twitter»-ում թեմայի առնչությամբ մի քանի գրառում էր կատարել. «Դաղլըջայում մեր սրտերը այրվեցին: Ամեն օր նույն ցավը… Թող անիծվեն նրանք, ովքեր ստիպեցին մեզ այս ամենը ապրել, այրունից ու արցունքից սնվողներ»:

ԺՀԿ նախագահը գրել է, որ անգամ այս պայմաններում, երբ ամեն օր զինվորներ են մահանում Էրդողանը խորհրդարանում 400 տեղ զբաղեցնելու հաշվարկներ է անում: «Ինչ 400 պատգամավոր, այ… Հանուն դրա երկիրը արյան լճի վերածեցիր, մայրերին առանց որդի, իսկ որդիներին որբ թողեցին: Դու խղճի նշույլ իսկ չունես»,- գրել է Քըլըչդարօղլուն:

Քրդամետ ԺԴԿ-ի համանախագահ Դեմիրթաշի՝ Դաղլըջայի բախումների վերաբերյալ հայտարարությանն անդրադառնալով՝ իշխանամետ լրատվամիջոցը գրում է, որ Դեմիրթաշը կրկին չկարողացավ քննադատել ՔԲԿ-ին և նախընտրեց մակերեսային արտահայտություններով խուսափել դեպքերի մանրամասներից:
Դեմիրթաշը ցավակցել է զոհվածների ընտանիքներին ապա հավելել. «Ո՛չ սպանելը արդարացում կարող է ունենալ, ո՛չ էլ մեր մարդկանց սպանելու ուղարկելը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}