• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:47, 08 Սեպտեմբեր 2015

Գարո Փայլանը հայկական ճամբարի վրա իրականացված հարձակման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ

Գարո Փայլանը հայկական ճամբարի վրա իրականացված հարձակման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո  Փայլանը գիշերը Թուզլայի հայկական «Քամփ Արմեն» ճամբարի ապամոնտաժման դեմ պայքարողների վրա ազգայնականների հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ հարձակման հետևանքով երկու հոգի վնասվածքներ են ստացել:

Փայլանը Ներքին գործերի նախարար Սելամի Ալթընոքին գրավոր հարցումներ է ուղարկել՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին.

1.    Արդյո՞ք 08.09.2015 թվականին «Քամփ Արմենի» վրա հարձակման հետ կապված հետաքննություն սկսվել է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

2.  Վերոնշյալ դեպքից հետո հետագա հնարավոր հարձակումների դեպքում ճամբարի կամավորների կյանքի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ արդյո՞ք ՆԳՆ-ն անվտանգության միջոցներ ձեռնարկել է կամ  մտածո՞ւմ է այդ ուղղությամբ:

3.    13.08.2015 թվականին «Քամփ Արմենի» վրա հարձակում իրականացրած անձանց նկատմամբ  հետաքնություն տարվե՞լ է: Եթե այո, ապա ի՞նչ արդյունքներ են ստացվել: Իսկ եթե չի իրականացվել, ապա ինչո՞ւ:

4.   Արդյո՞ք պատահական է, որ ճամբարի կամավորների վրա ակնհայտորեն սադրիչ բնույթ կրող հարձակումը համընկել է դիմադրության 125-րդ օրվա և 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի 60-րդ տարելիցի հետ, թե՞ այն կազմակերպված ծրագրի մի մաս է:

5. «Քամփ Արմենի» վրա մահակներով հարձակված հանցագործների գործողությունները կազմակերպված քաոսային ծրագրի մաս լինելու հավանականության վերաբերյալ հետախուզական ստորաբաժանումները Ձեզ  տեղեկություն հաղորդե՞լ են:

6. «Քամփ Արմենի» վրա նախապես ծրագրված հարձակումների դեմ իրավապահ մարմինները ինչո՞ւ մինչև այժմ անվտանգության միջոցներ չեն ձեռնարկել:

Հիշեցնենք, որ երեկ գիշերը 01:30-ին անհայտ անձանց մի խումբ մահակներով հարձակվել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական մանկատան ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրա: Սա «Քամփ Արմենի» վրա իրականացված 2-րդ հարձակումն է, առաջինը եղել էր ճամբարի ապամոնտաժման դեմ պայքարող երիտասարդների հերթապահության 100-րդ օրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}