Տարածաշրջան15:06, 08 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի ԶՈՒ հատուկ ստորաբաժանման զորքերը մտել են Հյուսիսային Իրաք

Թուրքիայի Հաքքարիի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում նախօրեին տեղի ունեցած թուրք -քրդական արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում 16 թուրք զինվոր էր սպանվել, Թուրքիայի ԶՈՒ հատուկ ստորաբաժանման զորքերը այսօր մտել են Հյուսիսային Իրաք`այնտեղ փախած քուրդ գրոհայիններին հայտնաբերելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը: Ըստ աղբյուրի` Թուրքիայի ԶՈՒ ռազմական ինքնաթիռները հետապնդել ու ռմբակոծել են Հյուսիսային Իրաք փախած քուրդ զինյալների 20 հոգանոց խմբին: Նրանցից առնվազն 12-ը սպանվել են:
Թուրքիայի ԶՈՒ կողմից երեկ և այսօր իրականացված լայնածավալ գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ սպանվել է 100 քուրդ գրոհային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |