Քաղաքական09:25, 08 Սեպտեմբեր 2015
Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է գումարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում անվտանգության նիստ է հրավիրել՝ Դաղլըջայում քուրդ զինյալների իրականացրած հարձակումը և նոր կանխարգելիչ միջոցառումները քննարկելու համար: Ժողովը տևել է 1 ժամ 15 րոպե:
Թուրքական « Milliyet» թերթը գրում է, որ անվտանգության խորհրդին առաջին անգամ մասնակցել է նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Իսմեթ Յըլմազը, մինչև այս ԹԱՄԺ նախագահը ԱԽ նիստերին չի մասնակցել: ԱԽ նիստին բացի ԹԱՄԺ նախագահից մասնակցել են վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Հուլուսի Աքարը, Արդարադատության նախարար Քենան Իփեքը, Ներքին գործերի նախարար Սելամի Ալթընոքը, Պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլը, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին, Ազգային հետախուզության կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը, ոստականապետ Ջելալեթթին Լեքեսիզը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |