Տարածաշրջան12:57, 09 Սեպտեմբեր 2015
Թուրքիայի ԱԽ-ն որոշում է կայացրել «non-stop» ռեժիմով շարունակել ռազմական գործողությունները ՔԲԿ-ի դեմ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում անվտանգության խորհրդրի նիստ էր հրավիրել: Թուրքական «Աքշամ» թերթը հայտնում է, որ նիստում որոշում է կայացվել ռազմական գործողությունները` «non-stop» ռեժիմով: Ըստ թերթի տեղեկությունների՝ առանց դադարի շարունակվելու են հիմնականում օդային գործողությունները: Անօդաչու ինքնաթիռներով հետևելու են ՔԲԿ-ի զինյալների տեղաշարժերին ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ սահմանի մյուս կողմում (Հյուսիսային Իրաք) և բացահայտված կենտրոնները ոչնչացվելու են օդուժի կողմից:
Նշվում է, որ սահմանագծի երկայնքով զինյալների տարանցիկ երթուղիները նույնպես ուշադրության կենտրոնում կլինեն:
Ռազմական գործողությունների մեջ ներգրավվելու են նաև ցամաքային ստորաբաժանումները: Ծուղակներից խուսափելու համար հսկողություն է իրականացվելու տարածքի բոլոր ճանապարհներին, այդ թվում գյուղական բնակավայրերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |