• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 14:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:18, 09 Սեպտեմբեր 2015

Ջիզրեում պարետային ժամի պատճառով բուժօգնությունից զրկված նորածինը մահացել է

Ջիզրեում պարետային ժամի պատճառով բուժօգնությունից զրկված նորածինը մահացել է

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում շարունակվում են զինված բախումները թուրքական անվտանգության ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների միջև:  Թուրքական ընդդիմադիր «Birgun.net» լրատվակայքի համաձայն՝ հատկապես ակտիվ բախումների թատերաբեմ դարձած Ջիզրեյում լարվածության 5-րդ օրում 8-րդ զոհն է գրանցվել: Քաղաքում հայտարարված է պարետային ժամ և ոստիկանության, զինուժի ու հատուկ ծառայության ջոկատների կողմից փակվել է Ջիզրեյի ելումուտը, ինչի հետևանքով բնակիչները զրկված են բժշկական ծառայություններից օգտվելու և իրենց առօրյան հանգիստ կազմակերպելու հնարավորությունից:

Աղբյուրի համաձայն՝ բժշկական օգնության կարիք ունեցող 35 օրական մի նորածին Ջիզրեյում մահացել է, քանի որ թույլ չեն տվել նրան հիվանդանոց տեղափոխել: Նույն պատճառով մահացել են նաև 18-ամյա մի պատանի և 80-ամյա մի մեծահասակ, ում համար կանչված շտապօգնության մեքենայի մուտքը թաղամաս արգելվել է:

Ջիզրեյի Նուր, Սուր, Ջուդի և Յաֆես թաղամասերում պարետային ժամի և զինված հարձակումների դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել, մարդիկ փողոց են դուրս եկել՝ հակառակ արգելքի: Երեկոյան տեղի ունեցող ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել բնակիչների վրա, ինչ հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 15-ամյա մի դեռահաս: Ոստիկանությունը թույլ չի տվել նրան հիանդանոց տանել և բնակիչները երեխայի բուժումը փորձել են կազմակերպել իրենց միջոցներով:



 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}