• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:25, 11 Սեպտեմբեր 2015

Սառեցվել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները

Սառեցվել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խորհրդականի օգնական Սեֆա Սադըք Այթեքինը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցություննեը  սառեցվել են:

Թուրքական «Haber7» լրատվամիջոցի իրազեկմամբ` Այթեքինը  նշել է. «Ռուսաստանի հետ բանակցությունները այս վիճակով մտել են փակուղի: Ռուսները «BOTAŞ»-ի և  «Gazprom»-ի միջև զեղչի հետ կապված բանակցությունները դիտարկում են որպես «Թուրքական հոսք»-ի համար նախապայման: Մենք էլ դա դիտարկում ենք որպես  մեկնակետ»:

Անդրադառնալով 2015թ. հունիսի 7-ին  Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններին և հիշեցնելով որ դրա արդյունքում Թուրքիայում այդպես էլ կոալիցիոն կառավարություն չի կազմվել, Այթեքինը շեշտել է, որ բանակցությունները մնացել են նույն կետում, ինչ կար նախքան ընտրությունները, որևէ առաջընթաց չի եղել:

Նշելով, որ Թուրքիան բնական գազ գնելու ծավալներով Գերմանիայից հետո հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր գործընկերը, թուրք պաշտոնյան հավելել է. «Եթե ռուսական կողմը առանց նախապայմանի գնար զեղչի, ապա այժմ ավելի հուսադրող հանգրվանի հասած կլինեինք:»

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Անկարայում հայտարարել էր, որ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն կիրականացվի «Թուրքական հոսք» նախագիծը:

Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի  խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանեկլ եվրոօական երկրներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}