• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:18, 11 Սեպտեմբեր 2015

Թուրք լրագրողը կազմել է Թուրքիայի և իսլամի թշնամիների ցուցակը

Թուրք լրագրողը կազմել է Թուրքիայի և իսլամի թշնամիների ցուցակը

Թուրքական իշխանամետ  «Yeni Akit»  պարբերականի հոդվածագիր Աբդուրրահման Դիլիփաքը սեպտեմբերի 11-ի իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի և ընդհանրապես մահմեդական աշխարհի «թշնամիների» խնդրին՝ ներկայացնելով իբրև թե հակաիսլամական համագործակցության մեջ գտնվող երկրների և միջազգային կառույցների սեփական ցուցակը: Ըստ թուրք լրագրողի՝ իր կողմից «չարիքի ճակատ» անվանված այդ համագործակցության մեջ ներառված են Իրանը, Իսրայելը, Սիրիան, Եգիպտոսը, Գերմանիան, ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Վատիկանը, Հունաստանը, Կիպրոսի Հանրապետությունը:

««Չարիքի ճակատին» միայն Էրդողանը կամ AKP (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն- խմբ.) չէ, որ հետաքրքրում է, ավելին՝ նրա խնդիրը առանձին վերցրած միայն Թուրքիան էլ չէ, այլ ողջ մահմեդական աշխարհը», - գրում է նա:

Ըստ Դիլիփաքի՝ նշված բոլոր երկրները,  ինչպես նաև ՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մի շարք անդամներ, կանգնած են « Իսլամական Պետության» (ԻՊ- İŞİD)  և նրա երիտասարդական թևը համարվող «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (ՀԺԱԿ –Ճ /DHKP-C) թիկունքում: Ավելին, թուրք լրագրողը մեղադրում է նաև «հայ ահաբեկչական խմբերին», մասոնական կազմակերպություններին, «զուգահեռ կառույցին» , այսպես կոչված «սպիտակ թուրքերին» ՝ «համընդհանուր պատերազմ» կազմակերպելու և իսլամի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու մեջ:

Իշխանամետ թերթի թղթակիցը առաջ է քաշում այն կարծիքը, թե Անկարան պետք է այս հարցը բարձրացնի Միջազգային քրեական դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և մի շարք այլ միջազգային իրավական հարթակներում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}