Տարածաշրջան07:24, 12 Սեպտեմբեր 2015
Ստամբուլում անցկացվում է NATO-ի Զինվորական կոմիտեի դռնփակ ժողովը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) Զինվորական կոմիտեի ժողովը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթի լրատվական կայքը, ժողովը ղեկավարում է ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի նախագահ Պետր Պավելը:
Ստամբուլի «Conrad » հյուրանոցում ընթացող վերոնշյալ ժողովին մասնակցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:
ժողովն ընթանում է դռնփակ պայմաններում: Ավարտից հետո Հուլուսի Աքքարը և Պետր Պավելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նշվում է, որ բացի սիրիական և ուկրաինական ճգնաժամերից քննարկվելու են նաև Աֆղանստանի և Եվրոպայի անվտանգության հարցերը: Ժողովի գլխավոր թեմաներից են լինելու Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Ուկրաինայի միջև ստեղծված լարված հարաբերությունները, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը:
Տեղեկացնենք, որ Զինվորական կոմիտեն ՆԱՏՕ-ի ռազմական հիմնական մարմինն է՝ կազմված անդամ-երկրների զինված ուժերի ներկայացուցիչներից։ Կոմիտեն պարտավոր է հանձնարարականներ ներկայացնել կազմակերպության քաղաքական կառույցներին պաշտպանության բնագավառում անհրաժեշտ միջոցառումների շուրջ։ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները ղեկավարվում են Զինվորական կոմիտեի նախագահի կողմից և իրականացվում են ռազմավարական երկու՝ Ատլանտյան ու Եվրոպական հրամանատարությունների միջոցով. վերջինները գործում են Միացյալ Նահանգների բարձրագույն պաշտոնյայի հրամանատարությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |