• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:41, 14 Սեպտեմբեր 2015

Ահաբեկիչները Սիրիայում աճող բամբակը վաճառում են Թուրքիային

Ահաբեկիչները Սիրիայում աճող բամբակը վաճառում են Թուրքիային

«Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայից զավթած տարածքներում աճող բամբակը Թուրքիայում է վաճառում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը:

«Ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ մինչև վերջերս ԻՊ-ն իր ֆինանսական միջոցները համալրում էր Ռաքքա և Դեր–Զոր շրջաններում աճող չմշակված բամբակը Թուրքիայում վաճառելով»,- գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Ռաքքան և Դեր-Զորը Սիրիայի բամբակի արտադրության 1/3-ն են ապահովում:

Քաղաքացիական  պատերազմի պատճառով երկրում մեծապես տուժել է բամբակի արտահանումը: Եթե մինչ պատերազմը Սիրիայից տարեկան 600.000 տոննա բամբակ էր արտահանվում, ապա այժմ այդ թիվը հասել  է 70.000-ի, ընդ որում, դրանից միայն 3.000 տոննան է պաշտոնապես գրանցվել:

Ահաբեկչությունների ֆինանսավորման հարցերով զբաղվող Ժան Շառլ Բրիսարդը կարծիք է հայտնել, որ ԻՊ-ը, հավանաբար, դեռ շարունակում է բամբակ վաճառել Թուրքիային: Ըստ մասնագետի՝ ԻՊ-ը Թոււրքիայի հետ բամբակի առևտրում միջնորդներ է օգտագործում, արտադրողներից հարկեր և միջնորդավճարներ  է գանձում, ինչի շնորհիվ յուրաքանչյուր գործարքի 50 տոկոսը բաժին է ընկնում ԻՊ-ին: 

Բրիսարդը նաև նշել է, որ հնարավոր է՝ ԻՊ-ը շատ ավելի մեծ ծավալով բամբակ է վաճառում Թուրքիային, քան ենթադրում են միջազգային կազմակերպությունները:

Նշվում է, որ ԻՊ-ի միջնորդները տարեկան 10 տոննա բամբակ են վաճառում Թուրքիային: Աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ հագուստ արտադրող որոշ հայտնի ընկերություններ, փաստորեն, իրենց արտադրությունում օգտագործում են հենց ահաբեկիչների ներկրած բամբակը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}