• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 12:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:46, 16 Սեպտեմբեր 2015

Սինան Օղան. «Հայաստանը PKK-ի համար երկրորդ Քանդիլ է»

Սինան Օղան. «Հայաստանը PKK-ի համար երկրորդ Քանդիլ է»

Հյուսիսային Իրաքում  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարներին թուրքական օդուժի հարվածներից, ինչպես նաև Իգդիրում թուրք-քրդական բախումներից  հետո Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ հանդես են եկել անհիմն և սադրիչ հայտարարություններով: Նշել են, թե իբր Հայաստանում տեղակայված է ՔԲԿ-ի ռազմաճամբարներից մեկը: Նման տեսակետ է հնչեցրել մասնավորապես Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օղանը: Վերջինիս ձևակերպմամբ՝ Հայաստանը ՔԲԿ-ի համար երկրորդ Քանդիլ է: (Իրաքում գտնվող Քանդիլ շրջանում է գտնվում ՔԲԿ-ի գլխավոր ռազմաճամբարը):

Պետք է նկատել, որ Օղանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան թուրք-քրդական բախումների մեջ հայկական տարրը ներքաշելու հերթական փորձ:

Վերոնշյալ թեմայով «sputnuknews»-ի թուրքական ծառայությունը  զրուցել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի արտաքին հարաբերությունների, ներքին գործերի, անվտանգության ու հետախուզության հանձնաժողովների նախկին անդամ Ալի Հայդար Օների հետ: Զրույցում վերջինիս հարց է ուղղվել թե արդյոք Թուրքիայի և Հայաստանի սահմանային գծում թուրքական զինուժի կողմից կիրականացվի նմանատիպ լայնամասշտաբ օպերացիա: Օներն ի պատասխան ասել է. 

«Չեմ կարծում, թե ռազմական գործողությունների սահմանագիծն ընդլայնելու կարիք կա, քանի որ իմաստ չկա: Իշխանություններին ասում էին, որ Հայաստանի հետ հաշտություն  է լինելու, սակայն ինչպես տեսանք, հայերը նրանց աչքերին թոզ փչեցին:

Մենք ըստ էության խնդիր չունենք մեր հայ քաղաքացիների հետ: Հայաստանի հետ էլ խնդիր չունենք, բայց Հայաստանը քեն է քշում: Արխիվները բացելով կարելի է Հայաստանի հետ կապված անցյալի իրադարձություններին գնահատական տալ, բայց հայերը շարունակում են տուրք տալ կարծրատիպերին և թշնամական զգացումներին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}