Քաղաքական08:09, 18 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում բանտարկված հայ լեզվաբանը` պատգամավորի թեկնածու

Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմի բանտում գտնվող հայազգի Սևան Նիշանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» (LDP) կողմից կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին, ըստ «Ակօս»-ի, հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Թարըք Բեյհանը:
Բեյհանը նշել է, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում մեծ ներդրում ունի լեզվաբանության, մշակույթի, ճարտարապետության բնագավառներում, սակայն ավելի հատկանշական է նրա դերը խոսքի ազատության բնագավառում:
«Այս պահին բանտում գտնվելու պատճառն էլ հենց խոսքի ազատությունն է: Լիբերալիզմի 2 կարևոր չափանիշներն են խոսքի ազատությունն ու հանդուրժողականությունը: Այդ պատճառով մենք կարծում ենք , որ Նշանյանը և մեր կուսակցության, և երկրի համար շատ կարևոր գործիչ է»,-ասել է Բեյհանը:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Սակայն շատ մտավորականների համոզմամբ նրանք բանտարկելու հիմնական պատճառը իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գիրքն է, որում Նիշանյանը համարձակվում է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |