Քաղաքական06:55, 19 Սեպտեմբեր 2015
Էրդողանը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մայրքաղաք Մոսկվա, որպեսզի մասնակցի Մեծ մզկիթի (Ulu Cami) բացման արարողությանը:
Թուրքական «Milliyet» պարբերականի իրազեկմամբ` սպասվում է, որ մզկիթի բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա են մեկնելու նաև Ղազախստանի նահագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել է Էրդողանի այցը Ռուսաստան և նշել, որ նախագահների հանդիպումը պլանավորվում է:
Սպասվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ օրակարգում կլինի սիրիական ճգնաժամը՝ հաշվի առնելով, որ Մոսկվայի ու Անկարայի դիրքորոշումները տարբեր են այդ հարցում:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին 10 օրվա ընթացքում Ռուսաստանը ռազմական օգնություն է տրամադրում սիրիական իշխանություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |