Քաղաքական09:46, 19 Սեպտեմբեր 2015
Թուրքական կուսակցությանը լոգոյի պատճառով արգելվել է մասնակցել մեջլիսի ընտրություններին

Թուրքիայում գործող «TÜRK Parti» (TP) կուսակցությանն արգելվել է մասնակցել նոյեմբերի մեկին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` պատճառն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ)՝ հանրապետական դատախազություն ներկայացրած բողոքն է, որում վերջինս TP-ին մեղադրել է ԱԶԿ-ի լոգոյի նմանությամբ կուսակցական տարբերանշան պատրաստելու մեջ: Բողոքն ընդունվել է դատախազության կողմից: Արդյունքում արգելք է դրվել է TP-ի մասնակցության վրա լոգոյի պատճառով և տեղեկացվել ծանուցման կարգով:
TP-ի տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, որ ծանուցումը ստանալուց հետո ձեռնամուխ են եղել պաշտպանության, ինչպես կարգն է, բայց չնայած կուսակցության փաստարկներին և հիմնավորումներին` ցուցակների վերջնական հաստատումից ընդամենը 3 ժամ առաջ վերջնականապես հաստատվել է արգելքը:
Ստորև ներկայացված են վերոհիշյալ կուսակցությունների վիճահարույց լոգոները՝
1. Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP)
2. «TÜRK Parti» կուսակցություն
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |