• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:54, 22 Սեպտեմբեր 2015

Զինված բախումներ և պայթյուններ Թուրքիայի տարբեր շրջաններում

Զինված բախումներ և պայթյուններ Թուրքիայի տարբեր շրջաններում

Թուրքիայի Վան, Մարդին և Դիարբեքիր նահագներում սեպտեմբերի  21-22-ին զինված բախումներ և պայթյուններ են տեղի ունեցել:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Վանի Բաշքալե շրջանում նախօրեին պայթյուն  է տեղի ունեցել: Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) ներկայացուցիչների կողմից նախօրոք ականապատված ճանապահով անցնող զինվորական մեքենան հեռակառավարմամաբ պայթեցվել է, ինչի հետևանքով 13 զինվոր վիրավորվել է:  Դեպքի առթիվ տարածքում օդային զինուժի մասնակցությամբ գործողություն է սկսվել:

Մարդին նահանգում PKK-ի զինված թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) կողմից հարձակման է ենթարկվել Դարգեչիթ շրջանի և Ըլըսու ջրամբարի միջև գտնվող մի զինվորական պահակակետ: Զինվորների և HPG-ականների միջև զինված բախում է սկսվել, ինչի պատճառով մեծ թվով զինվորներ և զրահամեքենաներ են բերվել դեպքի վայր:

Իսկ Նուսայբին քաղաքի Ջումհուրիեթ թաղամասում ոստիկանները կրակ են բացել մի մեքենայի վրա, որում, ըստ ստացված տեղեկության, պայթուցիկ նյութեր են տեղափոխվել: Արդյունքնում մեքենան պայթել է: Հուժկու պայթյունի պատճառով հարակից շինություններ մեծապես վնասվել են: Ականատեսների վկայությամբ պայթյունը տեղի է ունեցել  հենց ոստիկանների կրակելի հետևանքով:

Դիարբեքիրի Դիջլե շրջանում սեպտեմբերի 21-ին  երկու պայթյուն է տեղի ուենցել, ինչից հետո շրջանային անվտանգության վարչության և քուրդ զինյալների միջև զինված բախում է սկսվել: Բախումը շարունակվել է նաև գիշերվա ընթացքում: Դեպքի մանրամասների մասին որևէ տեղեկություն ձեռք բերել չի հաջողվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}