• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:22, 23 Սեպտեմբեր 2015

Կայացել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը Մոսկվայում

Կայացել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը Մոսկվայում

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախա գահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի ամենամեծ՝ Ուլու Ջամիի բացման արարողությանը: 

Թուրքական «mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Մոսկվայի 6 մզկիթներից  մեկը հանդիսացող և վերջերս 170 մլն դոլարով վերանորոգված Ուլու Ջամիի բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Բացման արարողությունից հետո կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և ընդգծել է տնտեսական ու առևտական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Իսկ Էրդողանն էլ նկատել է տվել, որ 2014-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառության ծավալը կազմել է 31 մլրդ դոլար, այս տարվա առաջին կիսամյակում՝ 11 մլրդ դոլար: Նա հայտնել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի:

Ըստ աղբյուրի՝  Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև՝ միջազգային նշանակության խնդիրներ:

Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները վերջին անգամ հանդիպել էին 2015թ. հունիսի սկզբին՝ Բաքվում: Երկու երկրների նախագահները առաջիկայում կրկին կհանդիպեն սույն թվականի նոյեմբերի 15-16-ին՝ Անթալիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակներում:

Բացի այդ, նախատեսվում է Պուտինի և Էրդողանի ևս մեկ հանդիպում՝ Ռուսաստանի կազմի մեջ գտնվող Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տարեվերջին կայանալիք Ռուսաստան- Թուրքիա բարձրաստիճան համագործակցության կոմիտեի գագաթնաժողովի ժամանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}