• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:44, 24 Սեպտեմբեր 2015

Կիպրոսի թուրքերը 2 մլրդ եվրոյի չափով էլեկտրաէներգիայի պարտք ունեն Կիպրոսի Հանրապետությանը

Կիպրոսի թուրքերը 2 մլրդ եվրոյի չափով էլեկտրաէներգիայի պարտք ունեն Կիպրոսի Հանրապետությանը

Կիպրոսի էներգետիկայի վարչության կատարած հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ կղզու թուրքաբնակ հատվածի 1964 թվականից չվճարած ժամկետանց պարտքը ներկայում կազմում է ավելի քան 2մլրդ եվրո:

Ըստ թուրքական «Hürriyet» թերթի կայքի` Կիպրոսի էներգետիկայի վարչության կողմից խորհրդարանին ներկայացված զեկուցման մեջ նշվում է, որ թուրքաբնակ հատվածի` 1964 թվականից առ այսօր չվճարած 271 մլն եվրո մայր գումարով ժամկետանց պարտքը ուշացման տոկոսներն ու սակագների վերանայումները ներառող հաշվարկի արդյունքում հասել  է 2մլրդ 50մլն եվրոի:

Նշվում է, որ այս պարտքի խնդիրը Կիպրոսի իշխանությունները ամենայն հավանականությամբ կներառեն  Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավարության հետ բանակցությունների օրակարգում:

1964 թվականից Կիպրոսում թուրք և հույն բնակչության միջև սկսված ընդվզումների հետ մեկտեղ թուրքերը սկսել են չվճարել էլեկտրաէներգիայի դիմաց:

1974 թվականին թուրքական զինուժի կողմից կղզու թուրքաբնակ հատվածի օկուպացումով Կիպրոսը փաստացի կիսվեց երկու մասի, սակայն էլցանցերի միասնական լինելու պատճառով մինչև 1985 թվականը շարունակվում էր էլեկտրաէներգիայի մատակարարումը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը: Ինքնահռչակ հանրապետության որոշ շրջաններ շարունակում էին էլեկտրաէներգիա գնել Կիպրոսից մինչ 1995 թվականը, երբ Թուրքիայի աջակցությամբ կառուցվեց Թեքնեջիքի էլեկտրակայանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}