• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:50, 24 Սեպտեմբեր 2015

Թուրքիայում հայկական դպրոցների խնդիրները շարունակվում են մնալ չլուծված

Թուրքիայում հայկական դպրոցների խնդիրները շարունակվում են մնալ չլուծված

Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Ումուր Յեդիքարդեշն անդրադարձել է Թուրքիայում փոքրամասնությունների կրթական հաստատությունների խնդիրներին:  Հոդվածում առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական դպրոցներին, որոնք 16-ն են փոքրամասնություններին պատկանող  24 դպրոցների շարքում:

Հեղինակը նշում է, որ այս տարվանից սկսած  ազգային փոքրամասնությունների դպրոցներում «ազգային կոդի» վերացումն ու դպրոցների տնօրեններին աշակերտների ընդունելությունն ինքնուրույն կատարելու իրավունքի վերապահումը կարևոր զարգացում է հայկական դպրոցների համար:

Թուրքիայի հայկական դպրոցների այլ խնդիրների շուրջ հեղինակը զրուցել է Հիմնադրամների համերաշխության և հաղորդակցության պլատֆորմի կրթական հանձնաժողովի համակարգող Նուրհան Փալաքօղլուի հետ: Վերջինս նշել է, որ հայկական դպրոցների ամենահրատապ խնդիրն այս պահին հյուր աշակերտների (Թուրքիայում բնակվող, սակայն դեռևս քաղաքացիություն չունեցող-EH) հարցի լուծումն է: Լուրջ խնդիր է նաև դասագրքերի պակասությունը: Փալաքօղլուն նշել է, որ Հայաստանից դրանց բերելը նույնպես նպատակահարմար չէ, քանի որ այնտեղի գրքերն արևելահայերենով են, իսկ իրենց հարկավոր են արևմտահայերեն դասագրքեր:

Նա նաև նշել է, որ Թուրքիայում վերջին շրջանում տիրող անկայուն տնտեսական վիճակն իր ազդեցությունը է ունեցել դպրոցներին հանգանակություններ կատարող որոշ հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով դպրոցները ֆիանսական դժվարություններ են կրում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}