Տնտեսական08:51, 26 Սեպտեմբեր 2015
PKK-ի եկամուտների զգալի մասն ապահովվում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից. զեկույց

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) եկամուտների զգալի մասն ապահովվում է Թուրքիայում մաքսանենգ ծխախոտների վաճառքից: Այս մասին, ըստ թուրքական «haberler.com» լրատվակայքի, նշվում է թուրքական հետախուզական ծառայության պատրաստած զեկույցում:
Նշվում է, որ 2015 թվականի 8 ամիսների ընթացքում առգրավվել է 80 մլն տուփ մաքսանենգ ծխախոտ, որի շուկայական արժեքը կազմել է 500 մլն թուրքական լիրա (շուրջ 168 մլն դոլար): Դրանցից միայն 5 մլն տուփը հայտնաբերվել է Ստամբուլում:
Զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ 2015 թվականին կազմակերպված բազմաթիվ հատուկ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կրճատել Թուրքիայում իրացվող մաքսանենգ ծխախոտի քանակությունը: Այսպես, եթե 2013 թվականին այդ երկրում վաճառվող ծխախոտի մոտ 20 տոկոսը մաքսանենգ է եղել, ապա 2015-ին այդ թիվը կրճատվել է մինչև 11տոկոս:
Նշվում է, որ մաքսանենգ ծխախոտի վաճառքը եկամուտներ է ապահովում ոչ միայն PKK-ի այլ նաև այլ զինված կազմակերպությունների համար, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական կառույցներ: Մաքսանենգ ճանապարհով Թուրքիա է ներմուծվում հիմնականում բուլղարական, երբեմն նաև իրաքյան արտադրության ծխախոտներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |