• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:51, 30 Սեպտեմբեր 2015

Թուրքիա այցելող հայերի թիվը նվազել է, գերմանացիներինը՝ աճել

Թուրքիա այցելող հայերի թիվը նվազել է, գերմանացիներինը՝ աճել

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել 2015թ-ի առաջին 8 ամիսներին Թուրքիա այցելող օտարերկրացիներ վերաբերյալ: Ինչպես հայտնում է թուրքական «turizmguncel.com» լրատվակայքը, մասնավորապես օգոստոս ամսին  եվրոպական երկրներից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվն  աճել է միայն Գերմանիայի դեպքում: Այդ երկրից Թուրքիա մեկնող քաղաքացիների թիվն աճել է 4.1 տոկոսով: Իսկ  Ֆինլանդիայից (15.1 տոկոսով), Ֆրանսիայից  (15.9 տոկոսով), Իսպանիայից (22.9 տոկոսով) և Իտալիայից  (30.8 տոկոսով) ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է:

Օգոստոսին 17.7 տոկոսով նվազել է նաև ռուս զբոսաշրջիկների թիվը, նմանապես անկում է գրանցվել Հայաստանից, Բելառուսից և Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվում: Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրների դեպքում գրանցվել է  զբոսաշրջիկների թվի նվազում 9.5 տոկոսով:

Դրա հետ մեկտեղ  103.6 տոկոսով աճել է Լիբիայից Թուրքիա մեկնող քաղաքացիների թիվը:  Իսկ Եգիպտոսից մեկնողների թիվը, ընդհակառակը,  20.1  տոկոսով նվազել է: Ընդհանուր առմամբ Աֆրիկայից  17.7 տոկոսով այցելուների թվի աճ է գրանցվել: Չինաստանից  Թուրքիա մեկնողների թիվը օգոստոս ամսին աճել է 92.22 տոկոսով, իսկ Ճապոնիայի դեպքում գրանցվել է այցելուների թվի անկում 44.6 տոկոսով: Իրանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը ևս օգոստոս ամսին նվազել է 3.3 տոկոսով:

Տարվա առաջին  8 ամիսների ընթացքում Գերմանիայից Թուրքիա մեկնող քաղաքացիների ընդհանուր թիվն աճել է  8.89  տոկոսով: Դրա հետ մեկտեղ  զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել ավստրիացի զբոսաշրջիկների դեպքում՝  3.82 տոկոսով, բելգիացիների դեպքում՝  4.41 տոկոսով, ֆրանսիացիների դեպքում՝ 17.39 տոկոսով,  հոլանդացինեի՝ 2.72, անգլիացիների՝  0.89 և իտալացիների դեպքում՝ 23.90 տոկոսով:   .

2015 առաջին 8 ամիսների ընթացքում ռուսաստանցի այցելուների թիվը նվազել է 20.7 տոկոսով: Իսկ ԱՊՀ երկրներից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը ևս 10.3 տոկոսով անկում է ապրել:  Չինաստանցի զբոսաշրջիկների թվի ՝ հունվար – օգոստոս ամիսներին գրանցված  74.7 տոկոս աճին զուգահեռ Ճապոնիայից Թուրքիա մեկնողների թիվը նվազել է  33 տոկոսով:  Տարվա առաջին 8 ամիսներին Իրանցի զբոսաշրջիկների թիվը  աճել է 8.24 տոկոսով, իսկ ԱՄՆ-ից Թուրքիա մեկնողների թիվը այս ամիսներին  աճել է 3.68 տոկոսով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}