• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:20, 06 Հոկտեմբեր 2015

«Իրենց պետությունը Հայաստանն է, իսկ գերեզմանոցները` Թուրքիան». թուրք բլոգերի հոդվածը հայերի մասին

«Իրենց պետությունը Հայաստանն է, իսկ գերեզմանոցները` Թուրքիան». թուրք բլոգերի հոդվածը հայերի մասին

Թուրքական «Radikal» թերթի ինտերնետային բլոգում հրապարակված սյունակագիր Ֆաթիհ Թունջի հոդվածում հեղինակը նախ խոսում է հայերի կոտորածների մասին, ապա հիմնավորում, թե հայերն ինչու են այդքանից հետո, այնուամենայնիվ, ցանկանում ապրել այդ հողերում: Հոդվածը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Մեկ դար առաջ որոշները փրկվեցին: Ոմանք անզավակ, ոմանք էլ անհայր մնացին: Ամեն ինչից զատ` նրանց հոգիները Անատոլիայում մնացին, իսկ մարմինները այլ հողերում` բանտարկված: Օտար դարձան իրենց հողերին: Հետո դավաճան կոչվեցին: Սադրիչ կոչվեցին ու կոտորվելով թշնամի դարձան:

Տարօրինակ է, չէ՞: Համ կոտորես, համ էլ կոտորվածի դերը խաղաս: Կոտորելը քիչ էր, դեռ մինչև այժմ ատելություն եք տարածում հայերի հանդեպ: «Հայ սպանողը դրախտ է գնում»: Կարծում եմ` դեռևս այս սնահավատությանը հավատացողներ կան: Այդ դեպքում հրեա սպանեք, նրանք ամեն օր հաճույքով մուսուլման են սպանում: Կամ էլ չինացիների դեմ պատերազմ սկսեք, նրանք թուրքեր են կոտորում: Չեմ հասկանում, թե ինչու է դեռ շարունակվում հայերին սևացնելու գործընթացը:

Ամեն պետություն իր պատմությունն ունի: Սակայն Հայաստանի պատմությունն Անատոլիայի հողերում է թաղված: Դրանց մեծ մասը եղբայրական գերեզմանոցներ են: Դեռ կանգուն են մնացել խաղողի այգիներն ու նռնենիները: Սակայն դրանք արդեն կորցրել են իրենց քաղցրությունը: 

Դուք կարող եք պետություն ունենալ, սակայն, եթե ձեր պատմությունն այլ հողերում է, ապա մի բան կիսատ է: Ձեր եկեղեցիները, տները և ամենակարևորը` գերեզմանոցները: Պետություն դառնալու համար հողին անցյալ է անհրաժեշտ, հակառակ դեպքում ձեր ինքնությունը կսպառի իրեն, կօտարանա: Իմ կարծքիով հայերը Անատոլիայի հողերի վրա պետություն  հիմնելուց ավելի շատ կրկին այդ հողերի վրա ապրել են ուզում: Ինչքան էլ նրանց հայրերի գերեզմանների վրա տներ կառուցված լինեն, միևնույնն է նրանք, ոչ թե այդ սահմանները խորտակելու, այլ այդ հողերում ապրելու ցանկությամբ են լցված:

Նրանք նպատակ չունեն պատառ-պատառ անել այն հողերը, որոնց վրա իրենք որպես հայ իրենց պատմությունն են սկսել: Առանց այդ էլ իրենց են ժամանակին պատառ-պատառ արել, ու նրանք չեն կարող ևս մեկ անգամ դա աչքի առաջ չունենալ: Սակայն մենք վախենում ենք հայերից: Ասում ենք` մեր հողերը պատառ-պատառ կանեն: Բայց չգիտես ինչու պատառոտվողները միշտ հայերն են լինում:

Ինչքան էլ հայերն իրենց անունն ու ազգային պատկանելությունը արտացոլող երկիր ունենան, միևնույնն է նրանց հոգիները Անատոլիայում են ապրում: Այդ պատճառով էլ նրանց նպատակը հողը չէ, նրանց նպատակը,այնտեղ ապրելով,իրենց կարոտը առնելն է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}