Քաղաքական07:36, 07 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ըստ թուրքական «bugun» թերթի կայքի` հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրները:
Աքարը, ընդգծելով, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ, հավելել է, որ դրանք նպաստում են տարածաշրջանային երկրների անվտանգության պահպանմանը: Իսկ Հասանովը, բարձր գնահատելով հաճախակի անցկացվող ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները, նշել է. «Վերջին տարիներին Թուրքիայի ռազմական դպրոցներում ավելի քան 6000 ադրբեջանցի սպա է ուսանել: Դա նույնպես նպաստում է մեր զինված ուժերի հզորացմանն ու զարգացմանը»:
Հիշեցնենք, որ Աքարը Բաքվում երեկ հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ կրկին անդրադարձ էր կատարվել թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |