Տնտեսական10:21, 07 Հոկտեմբեր 2015
Թուրքիան դեռևս չի ընդունել ԵՄ-ի՝ 1 մլրդ եվրոյի օգնության ծրագիրը

Թուրքական կողմը դեռևս հավանություն չի տվել Եվրահանձնաժողովի՝ սիրիացի փախստականներին ապաստան տալու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու ծրագրին:
«Milliyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Բելգիայում գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, այնուհետև՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է սիրիացի փախստականների խնդիրը: Յունկերն Էրդողանին և նրա պատվիրակությանն է ներկայացրել իրենց կազմած աջակցության ծրագիրը:
Ըստ աղբյուրի՝ նշյալ հանդիպումներից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում դիվանագիտորեն արտահայտել է իր մոտեցումը Եվրահանձնաժողովի օգնության ծրագրին: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ «Եվրամիության այս ծրագրի վերաբերյալ ներկա պահին դեռևս փոխհամաձայնություն ձեռք չի բերվել»: Նախատեսվում է ստեղծել համատեղ մասնագիտական խումբ՝ առաջարկը ուսումնասիրելու և գնահատելու համար:
Աղբյուրը նաև ընդգծում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիան սիրիացի փախստականներին օգնելու համար ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |