Քաղաքական09:55, 08 Հոկտեմբեր 2015
ԺԴԿ-ական պատգամավոր. «Գալիք ընտրություններում նույնպես ԱԶԿ-ն միանձնյա առաջատար չի լինի»

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Գազիանթեփի պատգամավոր Մահմութ Թուղրուլը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում նույնպես իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) միանձնյա առաջատար չի լինի:
«Հունիսի 7-ի ընտրություններում 13.2% ձայներով մտանք խորհրդարան: Իսկ այս գալիք ընտրություններին նույնպես ԱԶԿ-ն միանձնյա առաջատար չի լինի, իսկ մենք էլ, ավելի հզորանալով, 16 % ձայներ կստանանք»,- ասել է պատգամավորը և ավելացրել, որ Թուրքիայում չկա որևէ խնդիր, որը հնարավոր չլինի բանակցությունների ճանապարհով լուծել:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել էին 20 քաղաքական կուսակցություններ: Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 53 մլն ընտրող:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 40.9 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)՝ 25 տոկոս, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)՝ 16.3 տոկոս, իսկ քրդամետ ԺԴԿ-ն ստացել էր ընտրողների 13.1 տոկոս ձայնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |