• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:36, 08 Հոկտեմբեր 2015

Ճապոնական «Toshiba»-ն պատրաստ է Թուրքիայում նոր ատոմակայան կառուցել

Ճապոնական «Toshiba»-ն պատրաստ է Թուրքիայում նոր ատոմակայան կառուցել

Ճապոնական «Toshiba» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցման նախագծին: Թուրքական «Akşam» պարբերականի փոխանցմամբ՝ ընկերության բիզնեսի զարգացման գծով մենեջեր Տոյոաքի Ֆուժիտան,  հիշեցնելով, որ  ճապոնական «Mitsubishi»  ընկերությունը արդեն զբաղվում է Թուրքիայի Սինոպ քաղաքում նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներով, ասել է.

«Մենք ցանկանում ենք  Թուրքիայի ատոմային էներգաարտադրությունում մեր մասնակցությունն ունենալ: Թուրքիան ատոմային էներգիայի կարիք ունի»:

Ճապոնացի մենեջերն ընդգծել է, որ «Toshiba»-ն Եվրոպայում ավելի շատ հայտնի է որպես համակարգչային և էլեկտրոնային տեխնոլոգիաների ընկերություն, մինչդեռ այն իր տեղն ունի նաև էներգետիկայի շուկայում և այս ոլորտում ևս տեխնիկապես պատրաստ գործունեություն ծավալելու:

Նշենք, որ նախօրեին Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց նպատակն է 2023թ. Թուրքիան դարձնել այնպիսի  երկիր, որտեղ  յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 25.000 դոլարի, իսկ  ողջ երկրին՝  2 տրիլիոն դոլարի ազգային եկամուտ. երկիր, որը տարեկան 500մլն դոլարի արտահանում է կատարում, որին պատկանում են աշխարհի սակավաթիվ նավահանգիստներն ու օդանավակայանները, ինչպես նաև՝  3 նորակառույց ատոմակայան:   

Ավելի վաղ՝ Ճապոնիա մեկնելիս լրագրողների հետ զրույցում Էրդողանը անդրադարձել է Մերսինում Ռուսաստանի կողմից կառուցվելիք ատոմակայանի նախագծին: «Եթե ռուսները դա չանեն, մեկ ուրիշը կգա , կանի: Ռուսներն այնտեղ արդեն 3 մլրդ դոլարի ներդրում են արել, հետևաբար,  հենց ռուսները պետք է ավելի զգայուն լինեն այդ հարցում», - նշել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիան ռուսական բնական գազի համար մեկ սպառողն է: Ուստի եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիային, լուրջ վնասներ կկրի: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}