Տնտեսական08:22, 08 Հոկտեմբեր 2015
Թուրքիան և Ճապոնիան համագործակցելու են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի (BTK) ու Ճապոնիայի ներքին գործերի և տեղեկատվության նախարարության միջև ստորագրվելու է համատեղ հռչակագիր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում համագործակցելու վերավերյալ:
Ինչպես հաղորդում է թուրքական «ulkehaber» լրատվական կայքը, հռչակագիրը ստորագրվելու է Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի շրջանակներում: Նշվում է, որ Թուրքիայի կողմից հռչակագիրը ստորագրելու է Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի նախագահ Օմեր Ֆաթիհ Սայանը:
Ստորագրվելիք հռչակագրի շրջանակներում մեծացվելու և ամրապնդվելու է Թուրքիայի և Ճապոնիայի միջազգային համագործակցությունը 5G-ի շրջանակներում: 5G-ն հեռահաղորդակցության նոր սերնդի կապ է: Մասնավորապես Samsung ընկերության ներկայացուցիչները խոստանում են 5G կապը լիակատար շահագործման հանձնել 2020 թվականին: Իսկ թե երբ է այն շահագործվելու Թուրքիայում, թուրքական աղբյուրը չի հստակեցնում:
Հավելենք, որ Էրդողանը Ճապոնիայում հանդիպելու է Ճապոնիայի վարչապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Էրդողանի հետ Ճապոնիա են մեկնել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և էներգետիկիայի և բնական պաշարների նախարար Ալի Ռիզա Ալաբոյուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |