Քաղաքական14:11, 09 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան Ռուսաստանից բացատրության է սպասում»

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ իրենք ռուսական կողմին տեղեկացրել են, որ Թուրքիայի օդային սահմանը խախտելու խնդրով բացատրությունների են սպասում, սակայն մինչ այս պահը ռուսական որևէ պատվիրակություն չի ժամանել Թուրքիա:
«Ռուսական մամուլում որոշ տեղեկություններ են հայտնվել մեր և իրենց ռազմական պաշտոնյաների մասնակցությամբ ընդհանուր աշխատանքային խմբի ստեղծման մասին: Կարող եմ ասել, որ դրանք ստահոդ տեղեկություններ են: Մենք այդ թեմայով մեր պահանջների մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի դեսպանին: Մեր պահանջն այն է, որ ռուս պաշտոնյաները գան Թուրքիա և այդ խախտումների վերաբերյալ տեղեկություններ հաղորդեն մեզ»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բիլգիչը նշել է նաև, որ եթե առաջին խախտման կապակցությամբ ռուսական կողմը բացատրություն է տրամադրել, ապա երկրորդ խախտման դեպքում, իրենց որևէ բացատրություն չի ներկայացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |