Քաղաքական08:01, 10 Հոկտեմբեր 2015
Թուրք վերլուծաբան․ «Նոյեմբերի 1-ին գյուլենական համայնքը կքվեարկի քրդամետ կուսակցության օգտին»
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թեմային անդրադարձել է թուրք վերլուծաբան Հուսեին Գյուլերջեն: «Star» թերթում տպված իր «Էրդողանին կանգնեցնել ցանկացողների ճակատում իրարանցում է․․․» հոդվածում հեղինակը քննարկել է գյուլենական ընտրազանգվածի հարցը: Նա ուշադրություն է հրավիրել ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի ազդեցիկ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման՝ գյուլենական համայնքի՝ ընտրությունների արդյունքների վրա հնարավոր ազդեցությանը։
Վերլուծաբան գրում է, որ առանց որևէ կասկածի ընտրություններին գյուլենական համայնքը քվեարկելու է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) օգտին։
Նա հիշեցրել է, որ 2015-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամբողջ Թուրքիայում Գյուլենի հետևորդներն իրենց ձայնը տվել էին հենց վերոն՛յալ քաղաքական ուժին։ Իսկ ընտրություններից անմիջապես հետո կոալիցիոն կառավարություն կազմելու համար գյուլենական ԶԼՄ-ները պաշտպանում էին խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կուսակցությունների («Ժողովրդահանարապետական», «Ազգայանական շարժում» և «Ժողովուրդների դեմոկարատական» կուսակցություների) կոալիցիոն կառավարություն կազմելու գաղափարը։
Ըստ հոդվածագրի՝ «Ազգայանական շարժում կուսակցությունը», հրաժարվելով ԺԴԿ-ի հետ կոալիցիա կազմելուց, խափանեց գյուլենականների ծրագիրը։
Հուսեին Գյուլերջեն Էրդողանին կասեցնելու գործում շահագրգիռ ուժերի շարքին է դասել ԱՄՆ-ի հայկական լոբբիին։ Հայկական համայնքի հետ միասին Գյուլերջեի ցուցակում հայտնվել են նաև ԱՄՆ-ի հրեական լոբբին, Իսրայելը, Եվրամիության ղեկավարները և Եվրոպայի ուժային կենտրոնները, ինչպես նաև Սիրիան ու Իրանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |