Մշակութային09:12, 10 Հոկտեմբեր 2015
Հայ դուդուկահարը կապահովի թուրք ռեժիսորի «Քարավան 1915» ֆիլմի երաժշտությունը
Թուրք հայտնի ռեժիսոր Իսմաիլ Գյունեշը 1915-ի իրադարձությունների մասին պատմող իր «Քարավան 1915» ֆիլմի երաժշտությունը դուդուկով ապահովելու համար հրավիրել է հայ դուդուկահար Սուրեն Ասադուրյանին: Ռեժիսորը Հայոց ցեղասպանության թեման պատրաստվում է էկրան է բարձրացնել որպես հայերի տեղահանություն:
Ըստ թուրքական «Karar» լրատվամիջոցի՝ Ասադուրյանը համաձայնություն է տվել թուրք ռեժիսորի առաջարկին և Երևանից մեկնել Թուրքիա: Աղբյուրը նշում է, որ հայ դուդուկահարը, ծանոթանալով ֆիլմի սցենարին, տվել է իր հավանությունը: Ֆիլմի սյուժեի մասին հայտնած իր կարծքում Ասադուրյանը նշել է, որ ֆիլմը պատմում է Սալիմ Աղա անունով մի թուրք կառապանի մասին, ով Թուրքիայի Գիրեսուն նահանգից 200 հայ տեղահանվածի տեղափոխում է Հալեպ քաղաք:
Ֆիլմի ռեժիսորը, տուրք տալով թուրքական ժխտողական թեզերին, 1915-ին տեղի ունեցածը դիտում է առաջին համաշխարհային պատերազմի կոնտեքստում և խուսափում է «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից: Նա նշել է, որ իր գլխավոր նպատակը ոչ թե մեղավորներ գտնելն է, այլ փորձել լուծում գտնել տեղի ունեցածի հետևանքով խաթարված մարդկային հարաբերությունների համար: Հասկանալն ու հասկացնել այդ ամենը:
Ծրագրվում է ֆիլմը ցուցադրել 2016-ի տարեկսզբին: Գլխավոր դերերում նկարահանվելու են թուրք դերասաններ Մուրաթ Հանը, Իփեք Թուզջուօղլուն և Իբրահիմ Քենդիրջին, իսկ Սյուզան անունով հայ աղջկա դերը մարմնավորելու է Բելգիայում բնակվող և վերջին տարիներին Թուրքիա տեղափոխված երգչուհի ու դերասանուհի Այշե Աքընը:
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |