Տարածաշրջան12:03, 12 Հոկտեմբեր 2015
Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա հարձակում է իրագործվել

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքարանը հարձակման է ենթարվել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան մահակներով և քարերով զինված շուրջ քսան հոգանոց մի խումբ հարձակում է գործել պատրիարքարանի շենքի վրա:
Հարձակման պատճառների և հարձակվողների ինքնության մասին դեռևս տեղեկություններ չկան: «Ակոս» -ի հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նշել է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք հարձակումն ուղղված է եղել պատրիարքարանի շենքին, թե՞ հարևանությամբ գտնվող ոստիկանական տեղամասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |