• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:39, 14 Հոկտեմբեր 2015

Դավութօղլուն պնդել է, որ կհարվածեն Սիրիայի քրդական կուսակցությանը, եթե վերջինիս զենք մատակարարվի

Դավութօղլուն պնդել է, որ կհարվածեն Սիրիայի քրդական կուսակցությանը, եթե վերջինիս զենք մատակարարվի

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոշտ հայտարարություն է արել կապված ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քրդական «Ժողովրդավարկան միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD) զենք մատակարարելու խնդրին:

Թուրքական «ihlas» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս հայտարարությունը վարչապետ Դավութօղլուն արել է  թուրքական առաջատար թերթերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Դավութօղլուն, նշելով, որ PYD-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև տարբերություն չկա, ասել է. «Գուցե 5-6 ամիս առաջ PYD-ի և PKK-ի մեջ տարբերություն դնելը ինչ-որ իմաստ կարող էր ունենալ, բայց հիմա դա անիմաստ է»:

Վարչապետը նաև ընդգծել է, որ եթե PYD-ն Թուրքիայի դեմ որևէ  գործողություն իրականացնի, ապա նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես «Իսլամական պետության» և PKK-ի հետ:

Խոսելով PYD-ին զենք մատակարարելու հարցի շուրջ՝ Դավութօղլուն ասել է, որ այն ժամանակ, երբ դեռ PKK-ն Թուրքիայում հարձակումներ չէր իրականացնում, դաշնակից երկրները PYD-ին ԻՊ-ի դեմ օգտագործելու ցանկությունը կարող էին կյանքի կոչել:  Սակայն, ինչպես նշում է Դավութօղլուն, դաշնակից երկրները PYD-ին օգնություն ցուցաբերեցին անգամ այն ժամանակ, երբ, PKK-ն հարձակվեց Թուրքիայի վրա:

«Այն միջոցները, որոնք ձեռնարկել էինք Հյուսիսային Իրաքում,  կանենք նաև Սիրիայում, եթե PKK-ին և PYD-ին զենք-զինամթերք մատակարարվի՝ անկախ այն բանից, թե ովքեր կլինեն մատակարարողները»,- հավելել է Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}