• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:49, 14 Հոկտեմբեր 2015

Իգդիրում վանդալները պոկել ու վնասել են Կողբ քաղաքի մուտքին ու ելքին փակցված հայերեն տառերը

Իգդիրում վանդալները պոկել ու վնասել են Կողբ քաղաքի մուտքին ու ելքին փակցված հայերեն տառերը

Թուրքիայում անհայտ անձիք հարձակվել ու վնասել են Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքի կամարին տեղադրված հայերեն «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրության տառերը:

Այս մասին տեղեկացնող թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողները քաղաքապետարանի նախաձեռնած քառալեզու (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն) գրության վրայից պոկել են միայն հայերեն տառերը:

Գործակալությունը հայտնում է, որ այսօր առավոտյան ոստիկանությունը մատնահետքեր է վերցրել վնասված տառերից ու հետաքննություն սկսել:

Նշենք, որ Թուրքիայում գործող «Իգդիրի Ադրբեջանի տուն» անվամբ միությունը ավելի վաղ նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ընդդեմ վերոնշյալ հայերեն գրության:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տեղադրված քառալեզու գրությունը մեկնաբանելիս համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը հատուկ անդրադարձել էր  հայերեն գրությանը՝ ասելով. «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ Թուզլուջան հայկական բնակավայր է եղել: Հայաստանի հետ հարևան գավառ է: Կյանքը միշտ չէ, որ այսպես է շարունակվելու: Մենք այստեղ հայկական գերեզմանոց ունենք: Մեր սարահարթի անվանումը հայկական յայլա է: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն են: Այստեղ ապրած հայ բնակչությունը շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությունն ավելացրել ենք որպես հարգանիքի տուրք այդ ամենին»,- նշել էր Կողբի համաքաղաքապետը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}